2010թ. աշխարհի առաջնություն. Թուրքիա-Հայաստան-2:015 հոկտեմբերի 2009 - 02:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իր վերջին խաղն է անցկացրել 2010թ. աշխարհի առաջնություն ընտրական փուլի շրջանակներում, արտագնա խաղում զիջելով Թուրքիային 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին: Թուրքիայի հավաքականի բազմաթիվ հարձակումներից մեկն ավարտվեց Ռոման Բերեզովսկու դարպասի գրավմամբ: Գործընկերոջ գլխով արված փոխանցումն ավարտին հասցրեց թուրքական հավաքականի հարձակվող Հալիլ Ալթինթոփը: Իսկ 28-րդ րոպեին պաշտպան Սերվեթ Չեթինի հարվածից հետո գնդակը հայտնվեց հայկական թիմի դարպասում: Մինչ առաջին խաղակեսի 33-րդ րոպեն, այսինքն մինչ այն պահը, երբ պաշտպան Զեյհուն Գյուլսելամը երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց դաշտից, ակնհայտ առավելությունը Թուրքիայի հավաքականի կողմն էր: Սակայն երբ թուրք ֆուտբոլիստները մնացին նվազագույն կազմով, Հայաստանի հավաքականին հաջողվեց ինչ-որ կերպ հավասարեցնել խաղը եւ մի քանի վտանգավոր պահ ստեղծել Վոկան Դեմիրելի դարպասի մոտ, սակայն կրճատել խաղի հաշիվն այդպես էլ չստացվեց: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղը եւ հավասար պայքար մղել դաշտի տերերի հետ, սակայն գոնե մեկ միավորով կրճատել հաշիվը չստացվեց: Հիշարժան է միայն այն պահը, երբ ՀՀ հավաքականի բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելլին 4 մ հեռավորությունից հարվածից հետո, գնդակը հայտնվեց Թուրքիայի հավաքականի պաշտպանի մոտ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց իր թիմը` թույլ չտալով թուրք ֆուտբոլիստներին հաղթել ավելի խոշոր հաշվով: Այդպիսով Հայաստանի հավաքականը կրել է իր ութերորոդ պարտությունը 2010թ. ընտրական փուլում եւ երկրորդը` Թուրքիայի հավաքականից: Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը տեղի ունեցավ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, հայ ֆուտբոլիստները զիջեցին Թուրքիայի հավաքականին նույն հաշվով` 0:2: Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հայաստանի հավաքականների պատասխան հանդիպմանը Բուրսայում իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հրավերով ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |