Ռուբեն Հայրապետյան. Ես չեմ մեղադրում Վարդան Մինասյանին Հայաստանի հավաքականի պարտության մեջ15 հոկտեմբերի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը Թուրքիա-Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց 2:0 հաշվով, հայտնել է, որ չի մեղադրում Վարդան Մինասյանին Հայաստանի հավաքականի պարտության մեջ:«Ես Մինասյանին չեմ մեղադրում պարտության մեջ, քանի որ հանդիպումն ընթանում էր թուրքական դաշտում, եւ թուրքերի կողմից լուրջ ճնշում կար մեր ֆուտբոլիստների նկատմամբ: Բայց, ընդհանուր առմամբ, ես վատ տպավորություն չստացա խաղից, եթե հաշվի առնենք, որ մեր ֆուտբոլիստները չէին հասցրել ամբողջությամբ վերականգնվել Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո»,- ասել է նա: ՀՖՖ նախագահը նաեւ նշել է, որ ֆեդերացիան նոր մարզիչ է փնտրում, եւ վստահություն է հայտնել, որ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում շեշտը պետք է դնել երիտասարդ սերնդի վրա: «Մենք շատ ֆուտբոլիստների հեռանկարային երիտասարդ սերունդ ունենք, որը կկարողանա հզորացնել մեր հավաքականը եւ այն մրցունակ թիմ դարձնել: Չէ՞ որ եթե անգամ Շումախերը «Զապորոժեցի» ղեկին նստի, ապա չի կարողանա մրցակցել «Ֆեռարիի» հետ»,- նշել է Հայրապետյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |