Տալի Հուշախաղի վեց տուրերից հետո Լեւոն Արոնյանը կիսում է 5-6-րդ տեղերը Մագնուս Կարլսենի հետ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի Հուշախաղի վեց տուրերից հետո մրցաշարային սանդղակը 4,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), որը պարտության մատնեց Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա): Նրան 0,5 միավորով զիջում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: 3-4-րդ տեղերը կիսում են Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), որից պարտություն կրեց Լեւոն Արոնյանը (Հայաստան): Այդ պարտությունից հետո Արոնյանն ակտիվում 3 միավոր ունի եւ կիսում է 5-6-րդ տեղերը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:



Նոյեմբերի 12-ին` 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները`



Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)



Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)



Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)



Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)



Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Պետեր Լեկո (Հունգարիա)
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---