Գեւորգ Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ բերեց Հայաստանին

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրամարտիկները նվաճեցին երկու մեդալ` արծաթ եւ բրոնզ: Ի տարբերություն «պոկում» վարժության, որտեղ արծաթե մեդալը նվաճեց Տիգրան Վ.Մարտիրոսյանը, «հրում» վարժությունում լավ հանդես եկավ Գեւորգ Պողոսյանը: Նա օգտագործեց իր երկու մոտեցումները եւ բարձրացրեց 208 կգ: Պողոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքում 374 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:



Տիգրան Վ.Մարտիրոսյանը մեջքի վնասվածքի պատճառով, որը խանգարեց նրան օգտագործել իր երկու մոտեցումները «պոկում» վարժությունում, թույլ չտվեց նրան հանդես գալ «հրում» վարժությունում« Այդպիսով, Եվրոպայի չեմպիոնը դուրս մնաց մեդալի համար պայքարից: Մարտիրոսյանն ունի փոքր արծաթե մեդալ (172 կգ):



Չեմպիոն դարձավ 2008թ. Օլիմպիական չեմպիոն Ենգ Լուն (383կգ):



Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը նվաճեց 6 մեդալ: Բացի Գեւորգ Պողոսյանից ու Տիգրան Վ.Մարտիրոսյանից, մեդալներ բերեցին նաեւ Առաքել Միրզոյանը (69կգ ք/կ) եւ Տիգրան Գ.Մարտիրոսյանը (77կգ ք/կ):



Հայ մարզիկներից աշխարհի առաջնությունում դեռեւս հանդես չեն եկել Նազիկ Ավդալյանը 69կգ ք/կ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը 75կգ ք/կ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---