Հովհաննես Գոհարյանի ակումբը` Բելառուսի «ԲԱՏԷ»-ն դուրս մնաց փլեյ-օֆ-ից

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի նախավերջին փուլում ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի ակումբը` «ԲԱՏԷ»-ն սեփական դաշտում զիջեց «Բենֆիկեին»: Այդպիսով պորտուգալական ակումբը վաղաժամ երաշխավորեց եզրափակչի 1/16-ի ուղեգիրը, իսկ Բելառուսի չեմպիոնները չեն մասնակցի փլեյ-օֆին:



Հաշվում առաջատարները պորտուգալացիներն էին, 46 եւ 63-րդ րոպեին գոլ խփեցին Սավիոլան ու Ֆաբիու Կոենտրաուն, «ԲԱՏԷ»-ից հաշվի տարբերությունը կրճատեց Սերգեյ Սոսնովսկին:



Դասավորությունը I խմբում`



Բենֆիկա (Պորտուգալիա)-12 միավոր

Էվերտոն (Անգլիա)-9 միավոր

«ԲԱՏԷ» (Բելառուս)-4 միավոր

ԱԵԿ (Հոլանդիա)-4 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---