«Հատիսը» 69:80 հաշվով զիջեց «Նադեժդային» 2009-10թթ. Եվրոպայի գավաթի 1/16 եզրափակչում

PanARMENIAN.Net -
Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբը հունվարի 7-ին անցկացրեց 1/16 եզրափակչի իր առաջին հանդիպումը ՌԴ «Նադեժդա» թիմի հետ: Գիա Ղազանչյանի թիմը զիջեց ռուսական թիմին 69:80 հաշվով: Առանց լեգիոներներ Մաուրիտա Ռեյդի (Ջամայկա), Իվա Սերդարի (Խորվաթիա) եւ Ջուլիան Վիանիի (ԱՄՆ) «Հատիսը» չկարողացավ դիմակայել «Նադեժդային» եւ պարտվեց բոլոր քառորդներում: «Հատիսի» կազմում խաղացին «Հատիսի» նոր լեգիոներներ Ադելոա Օլանռեվայուն (ԱՄՆ )եւ Ամանդա Ջեքսոնը (ԱՄՆ):



Ամենարդյունավետներն էին Ամանդա Ջեքսոնը («Հատիս») եւ Օլգա Օվչարենկոն(«Նադեժդա»), նրանք իրենց թիմերն բերեցին 21 եւ 22 միավոր համապատասխանաբար:



«Հատիս»-«Նադեժդա» պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 14-ին Օրենբուրգում:



Հիշեցնենք, որ «Հատիսը» 2009-2010 Եվրոպայի գավաթի խմբային փուլում F խմբում խաղաց Հունաստանի «Ատինյակոսի», Ռուսաստանի «Չեւակատայի» եւ Թուրքիայի «Բեշիկթաշի» հետ: Փլեյ-օֆ-ի ուղեգրեր նվաճեցին «Ատինայկոսը», «Չեւակատան» եւ «Բեշիկթաշը»:



«Հատիս» բասկետբոլային ակումբ

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:\r\n\r\nԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց գործունեությունը «Հատիսը»: «Հատիսը» մի պահ վերածնվեց 1999 թվականին, սակայն միայն տղամարդկանց թիմի տեսքով եւ կարճ ժամանակ անց լուծարվեց:\r\n\r\n2009 թվականի գարնանը հնարավոր եղավ կրկին ասպարեզ դուրս բերել «Հատիս» բասկետբոլային ակումբին: «Հատիսը» ունեցավ կանանց եւ տղամարդկանց թիմեր, որոնք իրենց ելույթները սկսեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնություններում:\r\n\r\n2009 թվականի աշնանը ակումբը սկսել է ելույթ ունենալ Եվրոգավաթի 2009-2010 թթ առաջնությանը: Նորաստեղծ ակումբը կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը եւ արդեն հանդես է գալիս 1/16 եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---