«Հատիսի» գլխավոր մարզիչ. «Նադեժդայի» հետ պատասխան հանդիպմանը մենք կփորձենք լավ խաղալ

PanARMENIAN.Net -
Հունվարի 7-ին երեւանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի 1/16-ում առաջին խաղն անցկացրեց Օրենբուրգի «Նադեժդայի» (Ռուսաստան) հետ եւ 69:80 հաշվով պարտություն կրեց: Խաղից հետո «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց, որ իր սաները որպես զբոսաշրջիկ չեն մեկնելու Օրենբուրգ: «Մենք մեկ շաբաթ ունենք եւ պատրաստվելու ենք պատասխան խաղին: Մենք հյուրընկալվելիս հաղթելու փորձ ունենք, այդպես մենք Թուրքիայում պարտության մատնեցինք «Բեշիքթաշին»: «Նադեժդան» շատ ավելի ուժեց է «Բեշիքթաշից», բայց մենք կփորձենք լավ խաղալ»,- ասաց Ղազանչյանը:



Իսկ «Նադեժդայի» ավագ մարզիչ Յուրի Կարանդաշովը նշեց, որ իրենք նույնպես կփորձեն լավ խաղալ: «ՖԻԲԱ հավաթում մեր խնդիրը որքան հնարավոր է շատ անցնելն է: Մեր առջեւ նպատակ է դրված 3-րդ տեղը զբաղեցնել Ռուսաստանի առաջնությունում եւ Ռուսաստանի Գավաթում»,- ասաց Կարանդաշովը:



Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Օրենբուրգում:







«Հատիս» բասկետբոլային ակումբ

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:\r\n\r\nԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց գործունեությունը «Հատիսը»: «Հատիսը» մի պահ վերածնվեց 1999 թվականին, սակայն միայն տղամարդկանց թիմի տեսքով եւ կարճ ժամանակ անց լուծարվեց:\r\n\r\n2009 թվականի գարնանը հնարավոր եղավ կրկին ասպարեզ դուրս բերել «Հատիս» բասկետբոլային ակումբին: «Հատիսը» ունեցավ կանանց եւ տղամարդկանց թիմեր, որոնք իրենց ելույթները սկսեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնություններում:\r\n\r\n2009 թվականի աշնանը ակումբը սկսել է ելույթ ունենալ Եվրոգավաթի 2009-2010 թթ առաջնությանը: Նորաստեղծ ակումբը կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը եւ արդեն հանդես է գալիս 1/16 եզրափակչում:

«Նադեժդա» բասկետբոլային ակումբ

«Նադեժդա» բասկետբոլային ակումբը հիմնադրվել է 1994-ին Օրենբուրգ քաղաքում: 2003-2004թթ. «Նադեժդան» 6-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի առաջնությունում: Լավագույն թիմերի վեցնյակում հայտնելը իրավունք էր տալիս մասնակցել ՖԻԲԱ-Եվրոպա Գավաթաին: 2008-2009 թվականների սեզոնում օրենբուրգյան թիմը կրկնեց հնգամյա վաղեմության հաջողությունը` զբաղեցնելով 4-րդ տեղը Սուպերլիգայում եւ 5-րդ տեղը Ռուսաստանի առաջնությունում եւ իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց Եվրոլիգային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---