Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոնեյր մենամարտը տեղի կունենա հունիսին

PanARMENIAN.Net -
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի փրոմոուտեր Հերի Շոուն բանակցում է ֆլիպինցի Նոնիտո Դոնեյրի հետ WBC/WBA վարկածներով առաջին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտի մասին: Մենամարտը պետք է տեղի ունենա հունիսին, հաղորդում է BoxingScene.com-ը:



«Նոնիտոն մտադիր էր մեկ այլ մենամարտ անցկացնել մինչեւ հունիս, այնպես որ` տեսնենք: Նա ցանկանում է մենամարտել Դարչինյանի հետ: Եթե հաջողվի պայմանավորվել, մենք կմենամարտենք 115 ֆունտ քաշով, որում այժմ հանդես է գալիս Նոնիտոն: Նա մտադիր է 4 մենամարտ անցկացնել այս տարի»,-ասել է մենեջեր Կեմերոն Դանկինը:



Դոնեյրը փետրվարի 13-ին մենամարտելու է Գերսոն Հերերոյի դեմ, եւ եթե դա առանց բարդությունների անցնի, հնարավոր է, որ Top Rank-ը մենամարտ կազմակերպի Խորխե Արսեի դեմ ապրիլին: Սակայն, եթե այդ մենամարտերում Դոնեյրը վնասվածք ստանա, Դարչինյանի հետ մենամարտը հարցականի տակ կդրվի:



Վախթանգ (Վիկ) Դարչինյան-ը` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս 2-թ գերթեթեւ քաշային կարգում: Աշխարհի չեմպիոն է գերթեթեւ քաշային կարգում (IBF վարկածով, 2004-2007): Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Դարչինյանը առաջին անգամ հանդես եկավ 2000 թ-ն Ավստրալիայի դրոշի տակ: 2009 թ-ց ներկայացնում է Հայաստանը: Անցկացրել է 36 մենամարտ` 34-մ հաղթել է (27 նոկաուտ), եւ պարտվել 2-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---