Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 102-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանիշով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 102-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանիշով

PanARMENIAN.Net -
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Նախորդ աղյուսակի համեմատ, որը ներկայացվել էր 2009թ. դեկտեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականը 2 հորիզոնականով զիջել է դիրքերը եւ 321 միավորով 102-րդ տեղում է:



Ադրբեջանի հավաքականը 236 միավորով 114-րդ տեղում է, իսկ Վրաստանի հավաքականը 202 միավորով 122-ն է:



Առաջատարների եռյակը չի փոխվել: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը գլխավորում է վարկանիշային աղյուսակը 1627 միավորով: Աշխարհի հնգակի չեմպիոններ բրազիլացիներն երկրորդ տեղում են 1568 միավորով, եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը 1288 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---