Սյուզի Քենտիկյանը պատրաստվում է իր հաջորդ մենամարտին

Սյուզի Քենտիկյանը պատրաստվում է իր հաջորդ մենամարտին

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) մարզվում է Ավստրիայի բարձր լեռնային Զելդեն քաղաքում:



Քենտիկյանը պատրաստվում է ապրիլի 24-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին, որը կդառնա այդ օրվա գլխավոր իրադարձությունը: Քենտիկյանի մրցակիցը կլինի Գերմանիայի մեկ այլ ներկայացուցիչ Նադյա Ռաոին (WIBA վարկածով չեմպիոն):



Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը

Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը հայ բռնցքամարտիկ է, որը ներկայացնում է Գերմանիան: WBA 2007թ., IBF 2007թ., BO 2009թ. վարկածներով թեթեւագույն քաշային կարգում կանանց աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են '«Killer Queen»: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 26 մենամարտ (16 նոկաուտ): Հաղթել է բոլոր մենամարտերում: 1992 թ-ն Կենտիկյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 2007 թ-ին նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների տիտղոսները: 2008 թ-ն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---