ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Կարեն Դոխոյանը

ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Կարեն Դոխոյանը

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը նշանակվել է Ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:

Կարեն Դոխոյանը

Կարեն Դոխոյանը հայ ֆուտբոլիստ է, հանդես է եկել որպես պաշտպան: 1999-2008թթ. խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Խաղացել է «Մալաթիա», «ԱՍՍ», «Երեւան», «Արաքս», «Կռիլյա Սովետով» (Սամարա) եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբներում: 1997, 1999, 2007, 2008թթ. Հայաստանի չեմպիոն: 1999թ. Հայաստանի Գավաթի, 2006թ. Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր, 2004թ. Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---