«ԲԱՏԷ»-ն հաղթանակ է տարել «Վոլգայի» հանդեպ

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է «ԲԱՏԷ»-ի պաշտոնական կայքը, փետրվարի 24-ին բելառուսական ակումբն ընկերական հանդիպում անցկացրեց նիժեգորոդյան «Վոլգայի» (Ռուսաստան) հետ: «ԲԱՏԷ» ակումբը, որում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների հարձակվող Հովհաննես Գոհարյանը, հաղթեց 1:0 հաշվով:



«ԲԱՏԷ»-ին հաղթանակ բերեց Ալեքսանդր Ալումոնան, որը ռուսների դարպասը գրավեց հանդիպման 63-րդ րոպեին:



«ԲԱՏԷ»-ն շարունակում է հավաքներ անցկացնել Թուրքիայում եւ պատրաստվում է Բելառուսի Սուպերգավաթին: Առաջին հանդիպումն ակումբը կանցկացնի մարտի 8-ին Նովոպոլոցկի «Նաֆտանայի» հետ:



«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը

«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը բելառուսական ակումբ է Բորիսով քաղաքից: Թիմը հիմնվել է 1973թ., վերսկսել է գործել 1996թ.: Առաջին բելառուսական ակումբն է, որ անցել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլերը:

«ԲԱՏԷ»-ն Բելառուսի բազմակի չեմպիոն է` 1999, 2002, 2006, 2007, 2008թթ., արժաթե մրցանակակիրն էր 1998, 2000, 2003, 2004թթ. եւ բրոնզե մրցանակակիրն էր 2001թ.: Ակումբը եղել է նաեւ երկրի գավաթի մրցաշարի հաղթողը 2006թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---