Վլադիմիր Գրիգորյան. Կարծում եմ, որ շարունակելու եմ զբաղվել լեռնադահուկային սպորտով 1 մարտի 2010 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հաշմանդամային հայկական ազգալին ֆեդերացիան մարտի 3-ին Ծաղկաձորում անցկացրել է լեռնադահուկային սպորտաձեւի ֆեդերացիայի առաջնություն սահմանափակ հնարավորությունների տեր անձանց միջեւ: «Հսկայական ոլորավայրէջք» (1200մ հեռավորություն) առաջնությանը մասնակցում էին 13 լեռնադահուկորդներ: Վլադիմիր Գրիգորյանը դարձել է հաղթող թույլ տեսողություն ունեցող մասնակիցների շարքում, իսկ տեղաշարժման դժվարություններ ունեցող մասնակիցների շարքում հաղթող է դարձել Գեւորգ Շահվերդյանը: PanARMENIAN.Net ի թղթակցին Վլադիմիր Գրիգորյանն ասել է, որ այդ սպորտաձեւով զբաղվում է ընդամենը 3 շաբաթ. «Չէի սպասում, որ ես կդառնամ հաղթող, քանի որ իմ բոլոր մրցակիցներն ուժեղ էին: Կարծում եմ, որ կշարունակեմ զբաղվել լեռնադահուկային սպորտով, հատկապես, որ արդեն արդյունք կա»,- ասել է Գրիգորյանը: Իննամյա Ռոբերտ Հավհաննիսյանն առաջնության ամենակրտսեր մասնակիցն էր: Նա տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով լեռնադահուկորդների խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը: «Ես զբաղվում եմ նաեւ լողով, եւ սպորտն ինձ շատ է օգնում: Կփորձեմ հաջորդ տարի հաղթող դառնալ»,- ասել է Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |