Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 22 ֆուտոբլիստներ մարզումներ են անցկացրել Բելեկում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 22 ֆուտոբլիստներ մարզումներ են անցկացրել Բելեկում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 3-ին Անթալիայում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տվյալներով, արդեն մարտի 2-ից հայկական պատվիրակությունը մարզվում է Բելեկ քաղաքում: Ֆուտբոլիստներն արդեն մի քանի մարզում են անցկացրել: Մարզումներին մասնակցել են Հայաստանի հավաքականի 22 ֆուտբոլիստներ: Թիմին միացել է Ռոման Բերեզովսկին, հարձակվող Եղիա Յավրույանը, պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Հավաքականի հետ մարզվում են նաեւ Արման ու Արտավազդ Քարամյանները, որոնց մասնակցությունը հարցականի տակ էր:

Իսկ Բելառուսի հավաքականը թիմի նոր կապիտան է ընտրել, քանի որ դեռեւս փետրվարի սկզբին Ալեքսանդր Գլեբը գլխավոր մարզիչ Բերնդ Շտանգեին խնդրեց ազատել իրեն այդ պաշտոնից: Այդպիսով, թիմի կապիտան է ընտրվել Յուրի Ժեւնովը:

Ինչպես հաղորդում է cissoccer.com-ը, Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնդ Շտանգեն ասել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինելու: «Մեր ֆուտբոլիստներն այժմ օպտիմալ ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Որոշ առաջատար խաղացողներ վնասվածքների պատճառով ընդհանրապես դժվար թե դաշտ դուրս գան: Սակայն մենք պարտավոր ենք հաղթել այս հանդիպմանը: Ես հավատում եմ մեր թիմին»,- ասաց Շտանգեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---