Ծաղկաձորում տեղի է կունենա սնոուբորդի առաջին մրցաշարը

Ծաղկաձորում տեղի է կունենա սնոուբորդի առաջին մրցաշարը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ Օլիմպիական կոմիտեում լրագրողները հանդիպել են ամերիկյան սնուոբորդիստուհիներ Էրին Կոմստոկի եւ Ամբեր Սթոքհաուզի հետ, որոնք մարտի 3-7-ը Հայաստանում անցկացնելու են սեմինարներ եւ մարզումներ

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը նշեց, որ Կոմստոկը եւ Սթոքհաուզը կօգնեն Հայաստանում սնոուբորդի զարգացմանը: «Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական եւ մշակութային ծրագրերի գործակալության սպորտի բաժնի հետ համատեղ սնուբորդիստուհիներին հրավիրել են Հայաստան: Նրանք կաշխատեն հայ մարզուհիների մոտ հետաքրքրություն առաջացել սնոուբորդի նկատմամբ»,- նշել է Ստեփանյանը:

Այցի ընթացքում սնուոբորդիստուհիները հանդիպելու են դպրոցականների եւ ուսանողների հետ եւ քննարկելու են սնոուբորդի մրցումներին կանանց մասնակցության կարեւորությունը: Ծաղկաձորում անցկացնելու են երկու սեմինար, կազմակերպելու են ցուցահանդես եւ հանդես են գալու որպես սպորտային միջոցառման մրցավարներ:

Մարտի 6-ին Ծաղկաձորում տեղի է ունենալու մրցաշար, որին մասնակցելու էին սկսնակ հայ սնոուբորդիստուհիները, որից հետո Էրին Կոմստոկը եւ Ամբեր Սթոքհաուզը Ծաղկաձորում ցուցադրական ելույթներ են ունենալու:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---