Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել իռլանդացիներին![]() 4 մարտի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Իռլանդիայի հավաքականին: Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում (Իռլանդիա) «Թալագտ» մարզադաշտում: Ինչպես հայտնում է UEFA-ի պաշտոնական կայքը, 34-րդ րոպեին Լեւոն Հայրապետյանը շրջանցելով միանգամից մի քանի պաշտպանների գրավել է հակառակորդի դարպասը եւ բացել խաղի հաշիվը: Գեւորգ Ղազարյանը ընդմիջումից հինգ րոպե առաջ տուգանայինից կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: Իռլանդացիները մի քանի րոպե անց Յան Դելի ջանքերով գոլ են խփել: Այդ հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 միավորներով ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում, իսկ իռլանդացիները պարտությունից հետո 4 միավորվ եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Խմբի առաջատարն է Շվեյցարիայի հավաքականը (16 միավոր): 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականները հանդիպել էին նոյեմբերի 17-ին Երեւանում, այդ ժամանակ Հայաստանը հաղթել էր 4:1 հաշվով: Մարտի 3-ին 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել իռլանդացիներին: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |