Ուլի Վեգներ. Մենամարտի հետաձգումը բարենպաստ է ազդել Արթուրի վրա![]() 23 մարտի 2010 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ասել է, որ իր սանը պատրաստ է հաղթել Անդրե Դիրելին, որի հետ կհանդիպի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում: «Դիրելն իրոք շատ ուժեղ բռնցքամարտիկ է,-հայտարարել է Վեգները fightnesw.com-ին: Նրա հանկարծահաս հարձակումները շատ վտանգավոր են, ուստի Արթուրը պետք է հետեւողականորեն կատարի իր ծրագիրը, որը մենք բարելավել ենք վերջին շաբաթներին եւ այդ դեպքում նա կհաղթի»: Մարզիչը նշել է նաեւ, որ մենամարտի տեղափոխումը մարտի 6-ից մարտի 27-ը, օգտակար եղավ Արթուրի համար: «Երբ մենք մարզվում էինք Փալմ Սփրինգսում, Արթուրը ոչ մի կերպ չէր կարողանում լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Նա ուղղակի չէր հասցնում հանգստանալ: Նրան մշտապես մեծ թվով ընկերներ էին այցելում: Նրանք շատ հաճելի այցելուներ էին, սակայն այդ ամենը այնքան էլ համատեղելի չէ մենամարտին պատրաստվելու հետ»,-ասել է Վեգները: Նա նշել է, որ երբ նրանք տեղափոխեցին մարզական ճամբարը Քինբաում, Աբրահամն ավելի կենտրոնացավ մենամարտի վրա: «Սկզբում ես դժգոհ էի մենամարտի հետաձգումից, սակայն, ճիշտն ասած, դա բարենպաստ անդրադարձավ նաեւ մեզ վրա: Քինբաումում Արթուրը կարողացավ կենտրոնանալ նախապատրաստման վրա եւ բարելավել իր մարզավիճակը»,-ասել է Վեգները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |