Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին29 մարտի 2010 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մարտի 27-ին 2011թ. Աշխարահի գավաթի ընտրական խաղ է անցկացրել Սլովենիայի հավաքականի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որի մարզիչն է Վաղարշակ Ասլանյանը, 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին:Միակ գոլը 56-րդ րոպեին Սլովենիայի կազմում խփել է Անյա Միլենկովիչը: Այս թիմերի հանդիպումը Երեւանում ավարտվել էր Սլովենիայի հաղթանակով 1:5 հաշվով: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը մարտի 31-ին անցկացնելու է Պորտուգալիայի հավաքականի հետ: 7-րդ խմբում առաջատար է Իտալիայի հավաքականը, որը 12 միավոր էր հավաքել: Հայաստանը միավորներ չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |