Լիլիթ Մկրտչյան. Ես շատ լուրջ եմ պատրաստվում Նալչիկում եւ Ջերմուկում կայանալիք Գրան Պրիներին

PanARMENIAN.Net - Խարկովում (Ուկրաինա), որտեղ ավարտվեց «Ռեկտորի գավաթ» շախմատի միջազգային առաջնությունը, Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ առաջնությունը շատ լավ էր կազմակերպված, եւ ինքը հաճույք է ստացել մասնակցությունից: «Իհարկե, բրոնզե մեդալն ինձ չի ուրախացնում, քանի որ մրցաշարում ամենամեծ վարկանիշն իմն էր: Վերջին պարտիայում ես մրցում էի առաջատարի հետ, եւ հաղթանակի դեպքում կարող էի առաջ անցնել նրանից, բայց, ցավոք, պարտվեցի»,- ասաց Մկրտչյանը:

Շախմատիստուհին նշեց, որ մոտակա ամիսներին կմասնակցի երկու մրցաշարերի: «Ապրիլի վերջին Նալչիկում կկայանա Գրան Պրի, եւ ես լրջորեն պատրաստվում եմ այդ առաջնությանը: Իսկ արդեն հունիսին կմասնակցեմ Ջերմուկում կայանալիք Գրան Պրիին»,- ավելացրեց Մկրտչյանը:

«Ռեկտորի գավաթը» նվաճեց Աննա Ուշենինան (Ուկրաինա), երկրորդ տեղը զբաղեցրեց Իննա Գապոնենկոն (Ուկրաինա): Առաջնությանը 8 շախմատիստուհիներ էին մասնակցում Հայաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Իսրայելից:

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի Ազգային եւ Օլիմպիական հավաքականների անդամ է: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2002, 2009), կանանց շարքում աշխարհի քառորդ եզրափակչի մասնակից, Հայաստանի քառակի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում (2003), Նոնա Գապրինդաշվիլիի անվան գավաթի հաղթող, ինչպես նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---