Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշում 106-րդ տեղն է զբաղեցնում

Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշում 106-րդ տեղն է զբաղեցնում

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին FIFA-ն (Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիա) հրապարակեց մարտ ամսին ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը ներկայացվել էր մարտի 3-ին, Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իջել է 3 հորիզոնականով եւ 292 միավորով այժմ զբաղեցնում է 106-րդ տեղը:

Ադրբեջանի հավաքականը (257 միավոր) 110-րդ տեղում է, իսկ Վրաստանի հավաքականը (232 միավոր)` 118-րդ:

Առաջատարների եռյակը չի փոխվել: Եվրոպայի գործող չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը գլխավորում է վարկանիշը 1602 միավորով: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները երկրորդ տեղում են (1589 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը, որը 1261 միավոր ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---