Մարտի 28-ին կայացավ սամբոյի Հայաստանի կանանց եւ աղջիկների առաջնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սամբոյի Հայաստանի կանանց եւ աղջիկների առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին 47 մարզուհիներ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Կանանց մրցումներում Հայաստանի չեմպիոնուհիներ դարձան Ռուզաննա Սարգսյանը (42 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Նարինե Բարսեղյանը (52 կգ ք/կ, Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ), Աննա Մովսիսյանը (56 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Աննա Նուբարյանը (60 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Լուսինե Սողոմոնյանը (64 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Լիլիթ Պողոսյանը (68 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արտաշատի մասնաճյուղ) եւ Գայանե Խաչատրյանը (72 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց):

Աղջիկների մրցումներում չեմպիոնուհիներ դարձան Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ ք/կ, Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ), Էմմա Բագիրյանը (44 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Լիլիթ Հախվերդյանը (48 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Նարինե Պողոսյանը (52 կգ ք/կ, ք. Արտաշատ), Ասյա Լալազարյանը (56 կգ ք/կ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), Ժաննա Քոչարյանը (60 կգ ք/կ, Գյումրիի համալիր մարզադպրոց) եւ Սոնյա Հարությունյանը (65 կգ ք/կ, Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---