Հրանտ Մելքումյանը 0,5 միավորով զիջում է Դուբայում ընթացող շախմատի մրցաշարի առաջատարին![]() 13 ապրիլի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Դուբայում տեղի է ունեցել շախմատի միջազգային բաց մրցաշարի 8-րդ տուրը: Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երեքը` Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, Տիգրան Քոթանջյանը պարտություն է կրել Մելքումյանից: 8-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա առաջատարին զիջում է 0,5 միավորով: Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանն ունեն 5,5 միավոր և զբաղեցնում են 16-րդ և 23-րդ տեղերը: Ապրիլի 13-ին Դուբայում տեղի է ունենալու շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրը: 9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են հետևյալ մրցակիցների հետ. Հրանտ Մելքումյան- Էլթայ Սաֆարլի (Ադրբեջան) Գաբրիել Սարգսյան- Դավիթ Շենգելիա (Ավստրիա) Տիգրան Պետրոսյան- Վադիմ Մալախատկո (Բելգիա) Գևորգ Հարությունյան- Թամազ Գելաշվիլի (Վրաստան) Տիգրան Քոթանջյան- Մոհսեն Շարբավ (Իրան) ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |