Բոբ Արում. Լոս Անջելեսում Դոնեյրը Դարչինյանի հետ մենամարտի պայմանագիր կստորագրի![]() 4 մայիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ անորոշությունից հետո WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի և միջին թեթև քաշային կարգում WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) միջև խաղ-ռևանշ կազմակերպելու հարցը կարծես լուծվել է: Բանակցություններում հիմնական խոչընդոտը հետուստատեսային հեռարձակման իրավունքների հարցն էր: Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումի հայտարարությամբ այս հարցը լուծվելու է: Նա նաև հայտնել է, որ Դոնեյրը մայիսի 5-ին ժամանելու է Լոս Անջելես այդ մարտի պայմանագիրը ստորագրելու համար: Ավելի վաղ Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուն հայտարարել էր, որ խաղ-ռևանշը կարող է կայանալ օգոստոսի 21-ին: Դարչինյանի և Դոնեյրի միջև առաջին հանդիպումը կայացել է 2007-ին և ավարտվել 5-րդ ռաունդում նոկաուտով Դոնեյրի հաղթանակով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |