Հայ թենիսիտները կմասնակցեն Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի խաղերին

Հայ թենիսիտները կմասնակցեն Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի խաղերին

PanARMENIAN.Net - Մայիսի 10- 15 Հունաստանում կանցկացվեն Davis Cup տղամարդկանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերը: Մասնակից երկրներն են Հայաստան, Անդորրա,Ալբանիա,Հունաստան, Վրաստան,Իսլանդիա,Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Սան Մարինո:

Հայաստանի թիմը ներկայանում է հետևյալ կազմով` Հարություն Սոֆյան, Աշոտ Գևորգյան, Խաչատուր Խաչատրյան, Կարո Փամբուկյան: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում, մեր հավաքականի մասնկացությունը այս ենթախմբի խաղերին հնարավոր դարձավ անցյալ տարի Կոդ դ'Իվուարի 4-րդ ենթախմբի խաղերում ունեցած հաղթանակի շնորհիվ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---