Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից![]() 12 մայիսի 2010 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Մաստերս-2007»-ի չեմպիոն, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից ծնկի վնասվածքի պատճառով: Իսպանիայի մայրաքաղաքի ներկա մրցությունների մեկնարկային ռաունդում Նալբանդյանը պետք է խաղար Մայքլ Ռասսելի հետ (ԱՄՆ), որն, իր հերթին, փոխարինել է չեխ Տոմաշ Բերդիխին, որը վնասել էր աջ ազդրը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ հանդիպմանը Նալբանդյանը չի մասնակցելու: Նրան փոխարինել է ամերիկացի Մարդի Ֆիշը: Արդյունքում Ֆիշը երկու սեթերում 6/2, 7/6(1) հաշվով պարտվել է Ռասելին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |