Davis Cup-ում Հայաստանի հավաքականը պարտվել է Չերնոգորիայի հավաքականին

Davis Cup-ում Հայաստանի հավաքականը պարտվել է Չերնոգորիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հունաստանում ընթանում է եվրոաֆրիկյան գոտու Davis Cup-ի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 3-րդ ենթախմբի Բ խմբում:

Առաջին խաղը հայ թենիսիստներն անցկացրել են Չերնոգորիայի հավաքականի հետ և պարտվել 3:0 հաշվով: Հարություն Սոֆյանը պարտվել է Դանել Դանիլովիչին (6:1. 6:2), Խաչատուր Խաչատրյանը` Գորան Տոսիչին (6:2, 6:1): Զուգախաղերում Սոֆյանը և Խաչատրյանը զիջել են Լյուբոմիր Սելեբիչին և Նեմանիու Կոնտիչին 6:1, 6:2 հաշվով:

Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի Բ խմբում մասնակցում են նաև Անդորրայի, Ալբանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի հավաքականները: Մրցաշարն ավարտվելու է մայիսի 15-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---