Վլադիմիր Հակոբյանը Գրան պրիում հաղթել է Էռնեստո Ինարկիևին

Վլադիմիր Հակոբյանը Գրան պրիում հաղթել է Էռնեստո Ինարկիևին

PanARMENIAN.Net - Աստրախանում (Ռուսաստան) կայացել է շախմատի տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլի 8-րդ տուրը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել Էռնեստո Ինարկիևի նկատմամբ (Ռուսաստան):

Հաղթանակից հետո Հակոբյանն ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այդ տուրից հետո Գրան պրիի առաջատարը փոխվեց: Պավել Էլյանովին (Ուկրաինա) փոխարինեց Դմիտրի Յակովլևը (Ռուսաստան): Նա ունի 4.5 միավոր:

9-րդ տուրում Հակոբյանը հանդիպելու է ուկրաինացի շախմատիստ Ռուսլան Պոնոմորյովի հետ, որը 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---