Արտակ Դաշյանը կարող է բաց թողնել Էստոնիայի հավաքականի հետ խաղը

Արտակ Դաշյանը կարող է բաց թողնել Էստոնիայի հավաքականի հետ խաղը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Էստոնիա, որտեղ մայիսի 20-ին 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կխաղա Էստոնիայի հավաքականի հետ:

Մայիսի 18-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հրապարակեց հավքականի կազմը, որի կազմում ընդգրկվել է 18 ֆուտբոլիստ: Սակայն վերջին մարզման ժամանակ կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածք ստացավ և հնարավոր է, որ չմասնակցի էստոնացիների հետ խաղին:

Սերիցլևը հավաքական է հրավիրել նաև «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանին, որն մինչ այդ հայտագրված չէր կազմում, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---