Հայաստանում մեկնարկել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը![]() 29 մայիսի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշարը: Մրցաշարն անցնում է արդեն 9-րդ անգամ, և այս տարի մցաշարին մասնակցում են մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Հայաստանից: Բոլոր մասնակիցներին ողջունեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը` հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակ Ադուչ Մասկուն Մոնղոլիայից: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում` ինձ այստեղ դուր եկավ: Դուք լավ մարզիկներ ունեք և ես հաջողություն եմ մաղթում նրանց բոլոր մրցաշարերում և, հատկապես, Լոնդոնի Օլիմպիական խաղերում»,-ասել է Մասկուն: Մրցաշարը կավարտվի մայիսի 30-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |