Էդուարդ Մնացականյանը վետերանների միջև շախմատի մրցումների Հայաստանի չեմպիոն դարձավ

Էդուարդ Մնացականյանը վետերանների միջև շախմատի մրցումների Հայաստանի չեմպիոն դարձավ

PanARMENIAN.Net - Էդուարդ Մնացականյանը հաղթել է վետերանների միջև շախմատի Հայաստանի չեմպիոնատում: Նա 9 հնարավորից հավաքել է 8 միավոր և հաղթել է: Չեմպիոնատին մասնակցում էր 41 շախմատիստ: Մնացականյանն արդեն երրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում էր Գևորգ Հարությունյանը: Հայ գրոսմայտերը 11 հնարավորից հավաքել է 7,5 միավոր և 354 մասնակիցների մեջ գրավել 22-րդ տեղը: Մրցումներում 9 միավորով հաղթել է Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան), հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---