Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Սյու Յուհանն է, իսկ Էլինա Դանիելյանինը` Մայա Չիբուրդանիձեն

Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Սյու Յուհանն է, իսկ Էլինա Դանիելյանինը` Մայա Չիբուրդանիձեն

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Ջերմուկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ տուրը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիները:

Իննակի օլիմպիական չեմպիոն և 1978-91թթ. աշխարհի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան) ասել է, որ մեծ սպասելիքներ չունի Գրան պրիից: «Չեմ խաղալու առաջին տեղի համար: Գրան-պրիին մասնակցում են շատ ուժեղ շախմատիստուհիներ, հատկապես Հու Յիֆանը և Տատյանա Կոսինցևան, նրանք հաղթանակի մեծ շանսեր ունեն»,-ասել է Չիբուրդանիձեն:

Շախմատիստուհին նշեց նաև, որ յուրաքանչյուր մրցաշար լի է անակնկալներով և ամեն ինչ կարող է պատահել:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Տատյանա Կոսինցևան գտնում է, որ Գրան պրիի մասնակիցների կազմը շատ ուժեղ է: «Այսօր առաջին տուրն է: Ամեն ինչ նոր է սկսվում: Ես խաղալու եմ աշխարհի գործող չեմպիոն Պիա Քրամլինգի հետ: Կարծում եմ, պարտիան կանցնի հետաքրքիր պայքարում»,-ասել է Կոսինցևան:

Հայաստանը ներկայացնում են Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Եվրոպայի արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը և Եվրոպայի թիմային ու ակումբայի առաջնությունների հաղթող Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում Մկրտչյանը կխաղա Սյու Յուհանի (Չինաստան), իսկ Էլինա Դանիելյանինը` Մայա Չիբուրդանիձեի (Վրաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---