4 հայ բռնցքամարտիկներ մեդալներ են նվաճել ԵԱ-ում![]() 28 հունիսի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27 -ին Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից երկրորդ տեղը գրավեցին և արծաթե մեդալներով պարգևատրվեցին Հենրիկ Մոքոյանը /46կգ / և Արթուր Ներսիսյանը /50կգ /: Նրանց թիմակիցներ Գոռ Երիցյանը /57կգ / և Ռաֆայել Սիմոնյանը /+80կգ / կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին և հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով: ՀՀ հավաքականի ավագ մարզիչն է վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը: Նրա գլխավորած թիմն արդեն 15 տարի անընդմեջ մեդալներ է նվաճում աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում, հաղորդում է ՀԱՕԿ –ի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |