Հայաստանը կմասնակցի հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Հայաստանը կմասնակցի հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի երիտասարդական հավաքականները ներկայացուցիչներ կունենան բոլոր քաշային կարգերում։ Առաջինն ասպարեզ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն Աշոտ Խաչատրյանը (50 կգ). Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Գեվորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ), Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ) և Վաչիկ Եղիզարյանը (120 կգ)։

Ինչպես հաղորդում է սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը, ազատ ոճում ելույթ կունենան Հայաստանի ևս 8 ներկայացուցիչներ։ 50 կգ քաշայինների պայքարում ելույթ կունենա Աշոտ Խաչատրյանը կամ Մաթևոս Սարոյանը։ Մյուս քաշային կարգում հանդես կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը (55 կգ), Հրաչյա Շահնազարյանը (60 կգ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ), Հայկ Կարապետյանը (74), Վահե Թամրազյանը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ), Տիգրան Քեսոյանը (120)։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---