Յուրի Ջորկաևը ցանկանում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի (1998) և Եվրոպայի (2000) չեմպիոն, մայրական գծով հայկական ծագում ունեցող Յուրի Ջորկաևը պատմել է francefootball.fr-ին իր հետագա ծրագրերի մասին:

Ջորկաևը չի ցանկացել մեկնաբանել Ֆրանսիայի հավաքականի ֆիասկոն Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեմ չէր լինի գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: «Ես պատրաստ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկացած առաջարկի, սակայն պաշտոնական շփումներ կամ առաջարկություններ ֆեդերացիայից չեմ ստացել: Եթե ինձ առաջարկեին մարզել Հայաստանի հավաքականը, ապա ես կմտածեի այդ մասին, դա շատ հետաքրքիր աշխատանք կլիներ»,-ասել է Ջորկաևը:

Հոդվածում ասվում է, որ Ջորկաևի համար դյուրին չի լինի Հայաստանում, քանի որ Հայաստանի առաջնության մակարդակը ցածր է և թիմերը չեն կարողանում հաղթահարել եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերը: Եվ հավաքականում հանդես չեն գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---