Շախմատի 2011թ. աշխարհի առաջնության հավակնորնդերի մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում

Շախմատի 2011թ. աշխարհի առաջնության հավակնորնդերի մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում

PanARMENIAN.Net - Շախմատի 2011թ. աշխարհի առաջնության հավակնորնդերի մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում: Այս մասին հայտարարվել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում, որը կայացել է Նորվեգիայի Տրոմսե քաղաքում:

Հայ գրոսմայստեր Լևոն Արնոյանը նախապես հայտարարել էր, որ չի պատրաստվում Բաքու մեկնել, որտեղ պետք է տեղի ունենային աշխարհի առաջնությանը եզրափակիչ խաղերին մասնակցության ուղեգրերի համար խաղերը:

Իր հերթին ՌԴ շախմատի ֆեդերացիան, իր դիտորդական խորհրդի նախպագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի անունից դիմել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին` խնդրելով փոփոխություն կատարել աշխարհի առաջնության խաղարկության կանոններում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Հաշվի առնելով նախկին պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ, որոշվել է պահպանել այդ երկրի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի մասնակցությունը, sport-express.ru-ին է հաղորդել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Մամեդյարովից և Արոնյանից բացի հավակնորդների ութնյակում են` Վեսելին Տոպոլավը Բուլղարիայից, Մագնուս Կարլսենը Նորվեգիայից, Վլադիմիր Կրամնիկը ՌԴ-ից, Թեմուր Ռաջաբովն Ադրբեջանից, Բորիս Գելֆանդն Իսրայելից ու Գատա Կամսկին ԱՄՆ-ից:

Քանի որ աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը հրաժարվում է խաղալ Ռուսաստանում, Իլյումժինովն ասել է, որ նամակ կհղի նրան, որտեղ կխնդրի շտապողական որոշումներ չկայացնել: Եթե Տոպալովն այնուամենայնիվ հրաժարվի մեկնել Կազան, նրա տեղը կզբաղեցնի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը երրորդն է ՖԻԴԵ-ի Գրան-պրիի ամփոփիչ արձանագրության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---