Տիգրան Նալբանդյանը հաղթել է Դորտմունդի բաց մրցաշարում

Տիգրան Նալբանդյանը հաղթել է Դորտմունդի բաց մրցաշարում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը հաղթանակ տարավ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացված բաց մրցաշարում, որին մասնակցում էին 92 շախմատիստներ: Նալբանդյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր` նույնքան, որքան միջազգային վարպետներ Հենրիխսը (Գերմանիա) եւ Մ. Զայցեւը (Ռուսաստան), բայց նրանց գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող բաց մրցաշարում 5 տուրից հետո ունի 4,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բարսովից (Ուզբեկստան):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Իսպանիայի Բալագուեր քաղաքում անցկացվող բաց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մեկ միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Վոկատուրոյից (Իտալիա): Հրանտ Մելքումյանն ունի 5 միավոր:

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Սերգեյ Կասպարովը Պարդուբիցեում անցկացվող բաց մրցաշարի գլխավոր մրցաշարում 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք երեք առաջատարներից ետ են մնում կեսական միավորով: Մրցաշարին մասնակցում են 310 շախմատիստներ, հայտնում է armchess.am կայքէջը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---