Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվել է Վրաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվել է Վրաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում օգոստոսի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է Վրաստանի հավաքականին:

Չնայած նրան, որ հայ ֆուտբոլիստներն առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում և ավելի շատ պահ գոլային պահեր էին ստեղծում, չկարողացան հաղթանակ տանել: 36-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանն իր տուգանայինում գետնին տապալեց վրացի ֆուտբոլիստին, և խաղի մրցավար Դիմիտար Մեկարովսկին 11-մետրանոց հարված նշանակեց, որն իրագործեց Ջանո Անանիոձեն և բացեց խաղի հաշիվը:

Վրացիները երկրորդ գոլը խփեցին 50-րդ րոպեին, աչքի ընկավ Մատե Վացաձեն: Հայաստանի հավաքականի առաջին գոլը խփեց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց Նիկա Կվեկվեսկիրին խաղի հաշիվը դարձրեց 1:3: Հայ ֆուտբոլիստները Վալտեր Պողոսյանի շնորհիվ միայն կարողացան կրճատել խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակով 2:3 հաշվով:

Պարտությունից հետո 2011թ. ԵԱ ընտրական մրցաշարի երկրորդ խմբում Հայաստանի երիտասադական հավաքականը 10 միավորով իջել է 5-րդ տեղը, Վրաստանի հավաքականը 12 միավորով 3-րդ տեղում է: Խմբի առաջատարը Շվեյցարիան է (17 միավոր):

Հայաստանի և Վրաստանի հավաքականների պատասխան խաղը կկայանա Թբիլիսիում սեպտեմբերի 7-ին: Խաղը կկայանա Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---