Սինգապուրի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին երրորդ մեդալը գրանցվեց![]() ![]() PanARMENIAN.Net - Սինգապուրի օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին երրորդ մեդալը գրանցվեց: Պատվո պատվանդան բարձրացավ ծանրորդ Գոռ Մինասյանը (+85կգ, Գյումրի): Նա մեդալների համար պայքարի մեջ մտավ օգոստոսի 19-ին: Գոռը պոկեց 160կգ, հրեց 190կգ և երկամարտի 350կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի : Նա ընդամենը 1կգ-ով հետ մնաց իրանցի Ալիռեզա Կազեմինեջադից (155+196): Երրորդը եգիպտացի Հասան Մոհամեդն էր (330կգ): Ավելի վաղ, ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ) նվաճել են արծաքե մեդալներ: Օգոսոտսի 21-ին իրենց ելույթները կսկսեն ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը, իսկ թիավարումում` Էդգար Բաբայանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |