Ֆուտբոլում ամենակարևոր գործոնը հարգանքն է, կարծում է UEFA նախագահը

Ֆուտբոլում ամենակարևոր գործոնը հարգանքն է, կարծում է UEFA նախագահը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-7-ը ՖԻՖԱ-ն 14-րդ անգամ կնշի Արդար խաղի օրը (Fair play): Այդ նախաձեռնությունը պաշտպանում են ՖԻՖԱ նախագահ Զեպ Բլատերը և UEFA նախագահ Միշել Պլատինին:

Դրա հետ կապված` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է հայ երկրպագուներին և ֆուտբոլիստներին: «Արդար խաղը և հարգանքն անհրաժեշտ են մեր սպորտին և բոլոր նրանց, ովքեր այս ոլորտում են»,- ասել է Հայրապետյանը:

Իր հերթին, Զեպ Բլատերը նշել է, որ ֆուտբոլն օգնում է երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր են կարգապահությունը, հարգանքը, թիմային ոգին և արդար խաղն ինչպես ֆուտբոլի դաշտում, այնպես էլ կյանքում:

Ֆուտբոլում ամենակարևոր գործոնը հարգանքն է, կարծում է UEFA նախագահը: «Դա նշանակում է հարգանք խաղի, հակառակորդի և երկրպագուների նկատմամբ: UEFA-ն չի հանդուրժում ռասիզմ և խտրականություն: Ֆուտբոլը փոխադարձ կապերի լավագույն միջոցն է: Մենք բոլորս հավասար ենք, երբ դիպչում ենք գնդակին»,- նշել է Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---