WBC վարկածով գոտին չի խաղարկվի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում

WBC վարկածով գոտին չի խաղարկվի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում

PanARMENIAN.Net - WBC գլխավոր քարտուղար Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին նախատեսված մենամարտը Արթուր Աբրահամի և Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև չեմպիոնական չի լինելու, և Միկել Քեսլերի (Դանիա) գոտին չի խաղարկվելու:

Այն բանից հետո, երբ դանիացին պաշտոնապես կհրաժարվի իր տիտղոսից, մարտ կանցկացվի վարկանիշով երկու առաջին համարների միջև: Տվյալ պահին մեկը Անդրե Դիրելն է, բայց նա պետք է մենամարտի Անդրե Ուորդի հետ:

«Մենք կապի մեջ ենք եղել բոլոր բռնցքամարտիկների և նրանց փրոմոութերների, ինչպես նաև Showtime-ի հետ: WBC –ն համաձայն է լինել Super Six-ի մասը, բայց չխառնվել մրցաշարի անցկացմանը»,- հայտարարել է Սուլեյմանը:

WBC գլխավոր քարտուղարը նշեց, որ նրանք փորձում են հարթել իրավիճակը, բոլոր կողմերը նամակներ են ուղարկել իրենց դիրքորոշումներով, որոնք WBC կառավարման խորհրդում քվեարկության կդրվեն: Չեմպիոնական տիտղոսի համար մենամարտն անցկացնելու հարցը կքննարկվի ապագայում, հաղորդում է BoxingNews-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---