Սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 24-ը տեղի կունենան սահմանափակ հնարավորություններով մարդկանց Հայաստանի 5 առաջնություններ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 24-ը կանցկացնի լողի, բոչիայի, հոլբոլի, սեղանի թենիսի և առագաստային սպորտի Հայաստանի առաջնություններ սահմանափակ հնրավարություններով մարդկանց համար: «Սպորտով դեպի հասարակություն» անվանումով առաջնություններ տեղի կունենան Երևանում, Սևանում, Ապարանում, Վանաձորում: Առաջնությունը տեղի կունենա «Սպորտային ցանցը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար» ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում «Հայկական ճամբար» ՀԿ-ի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2009-ին և կտևի 2 տարի: Մամլո ասուլիսում Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերն ասաց, որ այդ նոր նախագիծն ապացուցում է, որ Եվրահանձնաժողովի և հայկական ՀԿ-ների հետ համագործակցությունը մեկ քայլ առաջ է կատարել: «Դա շատ լավ նախագիծ է, այն հնարավորություն կտա հաշմանդամ մարդկանց զբաղվել սպորտով, ինչպես նաև կտեղեկացնի հասարակությանը նրանց խնդիրների մասին: Սպորտը հաջողության հասնելու հիանալի միջոց է: Ես զբաղվել եմ մի քանի մարզաձևերով և կարող եմ ասել, որ մարզիկները պետք է ջանասիրաբար զբաղվեն հաջողության հասնելու համար»,- ասել է Լուցենբերգերը: «Սպորտային ցանցը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար» ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 127 հազար եվրո, որի 80 տոկոսը տրամադրել է Եվրահանձնաժողովը: «Մեզ շատ օգնել է Հայաստնի Սեղանի թենիսի ֆեդերացիան և Լողի ֆեդերացիան: Իր հերթին, ծովային հետազոտությունների «Այաս» ակումբը մեզ առագաստանավեր է տրամադրել»,- ասել է Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |