Արոնյանը «Chess Masters» 2-րդ տուրում միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ![]() 4 սեպտեմբերի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Մեծ սաղավարտի խաղարկության «Chess Masters»-ի երկրորդ տուրում, որը տեղի է ունենում Շանհայում, Լևոն Արոնյանը միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ (Իսպանիա): Այդ տուրից հետո հայ շախմատիստը հավաքել է 1,5 միավոր և մրցաշարում առաջատարի դիրք է գրավում: Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ոչ ոքի խաղաց Հաո Վանի (Չինաստան) հետ: Երկու շախմատիստներն էլ ունեն մեկական միավոր: Արոնյանը 3-րդ տուրում հանդիպելու է Կրամնիկի հետ, իսկ Շիրովի մրցակիցը լինելու է Վանը: Շանհայում առաջին երկու տեղերը զբաղեցրած հաղթողները հոկտեմբերի 9-15-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ կվիճարկեն Մեծ սաղավարտը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |