Դարչինյանի և Մարեսի մենամարտը տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին![]() 8 սեպտեմբերի 2010 - 20:26 AMT PanARMENIAN.Net - IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսրան հաղորդել է, որ Վիկի մենամարտը առայժմ անհաղթ մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի հետ կկայանա դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասում (Նևադա) կամ Կալիֆոռնիայում: Ի սկզբանե այդ մենամարտը ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 6-ին, և այն պետք է հեռարձակեր Showtime ալիքը: Սակայն կազմակերպիչները ստիպված եղան փոփոխել ժամկետները, քանի որ այդ ամսաթվին է տեղափոխվել Խուան Մանուելի և Ռաֆայել Մարկեսի հետաձգված մենամարտը, հաղորդում է box-club.ru-ն: Այդ երեկոյի շրջանակներում IBF վարկածով մինչև 53,53 կգ քաշային կարգում չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ կտա նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին: Այդ մենամարտերի հաղթողները միմյանց հետ կհանդիպեն 2011 թվականին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |