Մինչև տարեվերջ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի և Մոնակոյի միջազգային մրցաշարերին![]() 10 սեպտեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ) նվաճեցին արծաթ, իսկ Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ)` բրոնզ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է թիմի նվաճումներից, անկախ որոշ տեխնիկական սխալներից: «Ես ավելին էի սպասում Արման Ադիկյանից ու Վահան Ջուղարյանից, սակայն, կարծում եմ, որ նրանք դասեր կքաղեն իրենց ելույթներից: Մինչև տարեվերջ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի և Մոնակոյի միջազգային մրցաշարերին»,- ասել է նա: Մոնակոյի մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իտալիայի, Մոնակոյի, Ադրբեջանի ու Թուրքիայի հավաքականները: 2010թ. հայ ըմբիշները կավարտեն ուսումնամարզական հավաքով, որը տեղի կունենան նոյեմբերին ու դեկտեմբերին: PanARMENIAN.Net –ը ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանում է Արմավիա ընկերության աջակցությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |