Արթուր Աբրահամը երազում է հաղթել Super Six-ում

Արթուր Աբրահամը երազում է հաղթել Super Six-ում

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հոկտեմբերի 2-ին Մոնակոյում պետք է մենամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով տիտղոսակիր բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ Super Six մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում, պատմել է, որ լուրջ պայքարի է պատրաստվում: «Ես նրանցից չեմ, ով շատ է խոսում,- հայտարարել է Աբրահամը:- Super Six-ում հաղթելն իմ երազանքն է: Դա իմ դրդապատճառն է, իմ կյանքը, շարժիչ ուժը: Ահա ինչու ես կհաղթեմ Ֆրոչին», հաղորդում է allboxing.ru-ն:

Նրա խոսքերով, Ֆրոչին հաջողվում է «ջեբ» հնարքը, ինչպես նաև նա ուժեղ աջ ապերկոտ ունի:

Անդրե Դիրելից կրած պարտության առիթով Աբրահամը նշել է. «Պարտությունը սարսափելի զգացում է: Ես երբեք չեմ ցանկանում կրկին ապրել դա: Մենք վերլուծեցինք այդ պարտությունը և դասեր քաղեցինք դրանից: Ես պետք է ուղղակի ավելի խելացի բռնցքամարտեմ: Եկել է Ֆրոչին հաղթելու ժամանակը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---