Քրիստինե Պետրոսյանը ծանրամարտի ԱԱ-ում 214կգ արդյունքով 11-րդ տեղն է զբաղեցրել

Քրիստինե Պետրոսյանը ծանրամարտի ԱԱ-ում 214կգ արդյունքով 11-րդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի սեպտեմբերի 26-ին: Դա ծանր աթլետիկայի աշխարհի առաջին վարկանիշային առաջնությունն է, որտեղ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում:

Սեպտեմբերի 20-ին 63կգ քաշային կարգում մեկնարկեց հայ ծանրամարտիկ Քրիստինե Պետրոսյանը: Դա չափահասների առաջին աշխարհի առաջնությունն է 18-ամյա մարզուհու համար, և ելույթ ունենալով B խմբում` նա 11-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարային սանդղակում:

«Հրում» վարժությունում ծանրամարտուհին կարողացավ բարձրացնել 100կգ-անոց ծանրաձողը, իսկ «պոկում» վարժությունում` 114, և «երկամարտի» արդյունքում հավաքեց 214 կիլոգրամ: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ղազախ մարզուհի Մայա Մանեզան (248կգ):

Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ) իր ելույթները կսկսի սեպտեմբերի 22-ին, իսկ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75կգ ք/կ), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77կգ ք/կ)` սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---