Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Կոստա Ռիկայի հավաքականի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկում են 39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին պարտիաները: Օլիմպիադային մասնակցում է 1380 շախմատիստ 150 տղամարդկանց ու 119 կանանց հավաքականների կազմում: Մանակիցների թվում են 310 գրոսմայստերներ, 247 միջազգային վարպետներ ու ՖՒԴԵ-ի 161 վարպետ: Առաջին տուրում Օլիմպիադայի կրկնակի հերոս ՀՀ տղամարդկանց հավաքականը, որն ըստ վարկանիշի 6-րդ տեղում է 2698 միավորով, խաղալու է Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Հարավամերիկյան հավաքականը 2342 միավորով 78-րդ տեղում է: Խաղին չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Առաջին խաղատախտակի վրա կխաղա Վլադիմիր Հակոբյանը (2691), մրցակիցը կլինի Արիաս Սանտանա Մաուրիցիոն (2345): Մյուս պարտիաները կխաղացվեն հետևյալ կարգով՝ Գաբրիել Սարգսյան (2677)-Վալդես Լեոնարդո (2429), Արման Փաշիկյան (2639)-Բերնալ Գոնսալես (2423) և Ավետիք Գրիգորյան (2579)-Ռուիս Սեբաստիան (2172): Հայաստանի կանանց հավաքականը կխաղա թիմի հետ, որի կազմում հանդես են գալիս սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Կխաղան հետևյալ զույգերը՝ Էլինա Դանիելյան (2466)-Ջենիտա Անտո (1966), Լիլիթ Մկրտրչյան (2373)-Նադեժդա Զիկինա (2103), Լիլիթ Գակոյան (2373)-Մարինա Կայդանովիչ (1837) և Նելլի Աղինյան (2282)-Գալինա Մելնիկ (1994): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |