Հայաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում![]() 25 սեպտեմբերի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրոպայի 2012թ. ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: Առաջնությանը կմասնակցի 42 հավաքական, որոնցից 11-ը և առաջնության կազմակերպիչ Խորվաթիան կխաղան եզրափակիչ փուլում: ՀՀ հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում: Ըստ վիճակահանության B խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Հունաստանի, Լատվիայի, Իսլանդիայի հավաքականները: Խաղերը կկայանան 2011թ. հունվարի 20-24 Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |