Վիկ Դարչինյանը վստահ է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը

Վիկ Դարչինյանը վստահ է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը

PanARMENIAN.Net - WBA/WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չափազանց կոշտ է արտահայտվել թեթևագույն քաշային կարգում WBC/WBO չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելի հետ, որը վերջերս ասել էր, թե Դարչինյանը վախենում է հանդիպել իր հետ:

«Ես պատրաստ եմ կռվել Մոնտիելի հետ թեկուզ հենց այսօր»,-ասել է Դարչինյանը, մեջբերում է box-club.ru-ն: Այդ տղան բոմժերի հետ է մենամարտում և ամեն անգամ, երբ նրան լուրջ մրցակից է հանդիպում, նա խուսափում է այդ մենամարտերից: Նա կռվել է միայն մեկ իսկական մարտիկի հետ՝ Ջոննի Գոնսալեսի հետ, որը հաղթել է նրան»:

Հայ բռնցքամարտիկն ասել է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը` Ալեխանդրո Ֆելիքս Մոնտիելին:

«Նա կարող էր մասնակցել չորսի մրցաշարին թեթևագույն քաշային կարգում, տեսնելու համար, թե ով է լավագույնը, սակայն ոչինչ չարեց դրա համար: Գիտեք, ինչո՞ւ: Որովհետև այդ մրցաշարում հայտագրված չորս մարզիկները ուղղակի կջախջախեին նրան: Վերադարձիր անուն չունեցող քո մրցակիցների մոտ, ֆերանանդո, որովհետև դու, ինչպես և Դոնեյրը, ինքնակոչ ես»,-հավելել է Դարչինյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---