Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը 1,5:0,5 հաշվով հաղթում է Իսրայելի հավաքականին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը 1,5:0,5 հաշվով հաղթում է Իսրայելի հավաքականին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում խաղարկվում է 8-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Իսրայելի հետ:

Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը հանդիպել է Մաշա Կլինովայի հետ: Սպիտակ խաղաքարերով խաղացող Դանիելյանը հաղթանակ է տարել:

Երկրորդ խաղատախտակին Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Բելլա Իգլայի հետ և 0,5 միավոր բերել Հայաստանի հավաքականին:

Լիլիթ Գալոյան- Էլլա Պիտամ, Նելլի Աղինյան-Օլգա Վասիլևա պարտիաները շարունակվում են, Հայաստանի հավաքականը հաղթում է 1,5:0,5 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---